Ի՞նչ կլինի, եթե ժամկետանց դեղորայք ընդունեք
Advertisement 1000 x 90

Ի՞նչ կլինի, եթե ժամկետանց դեղորայք ընդունեք

Երբեմն սխալմամբ կամ ստիպված են լինում ժամկետանց դեղեր ընդունել։ Երբեմն պարզապես չեն նայում պիտանելիության ժամկետին, երբեմն էլ ձեռքի տակ այլ դեղամիջոց չի լինում, ստիպված ժամկետանցն են ընդունում։

Իսկ ի՞նչ է լինում, երբ ժամետանց դեղամիջոց եք ընդունում։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կան դեղամիջոցներ, որոնք իրենց ազդեցությունը պահպանում են անգամ պահպանման ժամկետի ավարտից անց՝ մի քանի ամսվա ընթացքում։ Սակայն խոսքը ոչ բոլոր դեղամիջոցներին է վերաբերվում։

Երկար մնալիս դեղամիջոցների բաղադրիչ նյութերը սկսում են կորցնել իրենց հատկանիշները և դառնում անօգուտ։

Եթե ժամկետանց դեղ ընդունեք, այն օգուտ չի տա, կամ ազդեցությունն ավելի թույլ լինի։ Եթե ժամկետը երկար ժամանակ է՝ անցել է, այն լավագույն դեպքում ոչ մի ազդեցություն չի գործի, իսկ վատագույն դեպքում հնարավոր է թունավորվեք։

Որոշ դեղամիջոցներում առկա քիմիական նյութերը ժամանակի հետ դառնում են թունավոր և կարող են վնասակար լինել։

Կան դեղեր, որոնք ոչ մի դեպքում չի կարելի ընդունել ժամկետն անցնելուց հետո։ Ահա թե որոնք են դրանք՝

Ինսուլին

Հակաբեղմնավորիչ հաբեր

Սրտային դեղամիջոցներ

Էպիլեպսիայի դեմ դեղամիջոցներ

Հակացնցումային

Ամեն դեպքում, ինչ դեղամիջոց էլ լինի, եթե պիտանելիության ժամկետն անցնել է, այն խորհուրդ չի տվում ընդունել, անհրաժեշտ է դեն նետել։

bujinfo.am