
Նրանք, ովքեր գիշերը քնում են 6 ժամից քիչ, ավելի հակված են սրտի հիվանդությունների և ինսուլտի։ Այդ մասին գրում է The Sun հանդեսը՝ հղում անելով քնի մասնագետ Պոլ Գրինգրասին։
Վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ 2 000 հարցված բրիտանացիների 44 տոկոսը օրական 6 ժամից քիչ է քնում և միայն 17 տոկոսն է քնում 8 ժամ։
Գրինգրասը կարծում է, որ քնի պակասը 60 տոկոսով ավելացնում է սրտի հիվանդությունների եւ ինսուլտի հավանականությունը։ Բացի այդ, նրանք, ովքեր քիչ են քնում, ավելի հաճախ են ունենում արյան մեջ բարձր խոլեստերինի և բարձր ճնշման հետ կապված խնդիրներ։
Քիչ քնելը, մասնագետի կարծիքով, հանգեցնում է ավելցուկային քաշի և մկանային զանգվածի թուլացման։