Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի (1926-1962) զգեստը, որով նա երգով հանդես է եկել ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի (1917-1963) ծննդյան օրվա տոնակատարությանը, Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) աճուրդում վաճառվել է 4.8 մլն դոլարով: Աճուրդները նոյեմբերի 17-ի երեկոյան անցկացրել Է Julien’s Auctions աճուրդային տունը:
Խոսքը վերաբերում է ֆրանսիացի դիզայներ Ժան Լուիի պատվերով արված կիսաթափանցիկ զգեստին, որը պատված էր փայլազարդերով: Այն Մոնրոն կրում էր 1962 թվականի մայիսի 19-ին Քենեդիի 45-ամյակի առթիվ Նյու Յորքի Մեդիսոն սքվեր-գարդենի բեմում ելույթի ժամանակ: Դերասանուհին մոտավորապես 15 հազարանոց լսարանի առջև կատարել է «Happy Birthday to You» երգը: Լոտի գնահատման արժեքը կազմում էր մոտավորապես 3 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: