Շուտով լույս աշխարհ կգա Բոժենա Ռինսկայի և նրա հանգուցյալ ամուսնու առաջնեկը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շուտով լույս աշխարհ կգա Բոժենա Ռինսկայի և նրա հանգուցյալ ամուսնու առաջնեկը

Լրագրող, НТВ-ի նախկին գլխավոր տնօրեն Իգոր Մալաշենկոյի (նա կյանքին վերջ է տվել ինքնասպանության միջոցով) այրին՝ Բոժենա Ռինսկին, կօգտվի փոխնակ մոր ծառայություններից։ Այդ մասին նա գրել է Facebook-յան էջում։

«Ինձ մոտ լինում են սև ժամեր, երբ մի փոքր ու վերջ… Բայց ես չեմ կարող դավաճանել կենդանի էակին, որն ինձանից կախված է։ Ես ու Իգորը երեխա կունենանք։ Աղջիկ է։ Իգորի աղջիկը։ Առողջ աղջիկ է, որքանով առողջության մասին կարելի է դատել սուպերառաջադիմական սկրինինգների միջոցով»,- գրել է Բոժենան։

Մալաշենկոյի այրին գրել է, որ բուժում է ստանում դեպրեսիայի դեմ և հույս ունի, որն այն բուժված կլինի դստեր լույս աշխարհ գալու պահին։ Նրա խոսքով՝ փոխնակ մոր հոնորարի երկրորդ մասը վճարելու համար ստիպված կլինի «գումար հավաքել Facebook-ի միջոցով»։ «Հույս ունեմ դստերս դաստիարակել սիրո և Իգորի հանդեպ հարգանքի մթնոլորտում»,- եզրափակել է Ռինսկան։

 

Մարտին Ռինսկան հայտարարել է, որ ինքնասպանության փորձ է կատարել։ Մինչ այդ նա մի քանի անգամ հիվանդանոցում է հայտնվել և կլինիկական մահ ապրել։ Ռինսկան և Մալաշենկոն միասին են եղել 2011թ.-ից սկսած։ 2018թ.-ի աշնանը զույգն օրինականացրել է հարաբերությունները։

Քաղտեխնոլոգ և НТВ-ի համահիմնադիր Իգոր Մալաշենկոյին մահացած են գտել Իսպանիայում 2019թ.-ի փետրվարի 25-ին։ Տոքսիկոլոգիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրա մահվան մեջ կասկածելի ոչինչ չի հայտնաբերել։ Ըստ ոստիկանության տվյալների՝ մեդիամենեջերը վերջ է տվել կյանքին։ Նրան հուղարկավորել են Մոսկվայի Տրոյեկուրովյան գերեզմանատանը։

style.news.am