Վիկտորյա Բեքհեմը հագուստի հավաքածու է թողարկել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վիկտորյա Բեքհեմը հագուստի հավաքածու է թողարկել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ

Spice Girls խմբի նախկին մասնակից, մոդելագործ Վիկտորյա Բեքհեմը հագուստի հավաքածու է թողարկել Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Harper’s Bazaar-ը:

bx1

bekx

Խոսքը վերաբերում է դիզայների հնգամյա դստեր՝ Հարփերի հեղինակած փրինտով սպիտակ մարզաշապիկներին: Հագուստի վրա պատկերված են մարդ և խորհրդանշական կարմիր ժապավեն ՝ հիվանդության դեմ պայքարի խորհրդանիշը: Իրերի վաճառքից ստացվող բոլոր միջոցները կփոխանցվեն Born Free Africa բարեգործական ոչ առևտրային կազմակերպությանը, որն Աֆրիկայում օգնում է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ախտահարված երեխաներին:

viktoriabekh

Բեքհեմն ակտիվորեն զբաղվում է սեփական առևտրանիշի զարգացմամբ: Ամուսնու՝ Դևիդի հետ նա թողարկել է dVb շարքը, որտեղ ներկայացված են կանանց և տղամարդկանց հագուստ, ինչպես նաև արևապաշտպան ակնոցներ: 2009 թվականին թողարկվել է Victoria Beckham Collection տասն զգեստներից բաղկացած հավաքածուն:

bex

victoriabecham

viktb