«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանը երեկ նշել է 40-ամյակը։ Գոհարի խոսքով, չնայած ինքը սնահավատ չէ, սակայն տարեդարձն անց է կացրել իր համար նախընտրելի համեստ տարբերակով՝ ընտանիքի ու բալիկների շրջապատում։
Tert.am Life-ը Գոհար Հարությունյանի հետ զրուցել է տարեդարձի խորհրդի, անձնագրային տարիքի վերաբերյալ իր մտածմունքների և տոնելու նախընտրելի տարբերակների մասին։
Գեղեցկուհու տիտղոսակիր 5 երեխաների մայրկին, որին հաջողվում է պահպանել սլացիկ կազմվածքը, ևս մեկ տարով մեծանալու հանգամանքը միայն ուրախացնում է։ Գոհարն այս հարցի վերաբերյալ ունի իր տեսակետն ու մի քիչ փիլիսոփայական մոտեցումը․ «Ես կարծում եմ, որ ևս մեկ տարով մեծանալու փաստին պետք է նայել հետևյալ սկզբունքով՝ երջանիկ լինել, որ մեկ տարի էլ եք ապրել, երջանիկ եք եղել, այդ տարվա ընթացքում կորուստներ չեք ունեցել։ Երեկ ես մտածում էի, որ հայրիկս չի հասցրել 40-ը նշել, իսկ ես այդ տարիքն անցա․ գնահատեք տարիները, քանզի մարդիկ, երբեմն առանց կնճիռ անգամ ունենալու, կյանքից հեռանում են»։
Ամբողւությամբ՝ life.tert.am