Ինչի մասին են պատմում ձեր համբույրները. 11 հիմնական տեսակ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչի մասին են պատմում ձեր համբույրները. 11 հիմնական տեսակ

Մեզնից յուրաքանչյուրն անհատական ձևով է արտահայտում իր սերը։ Marketium.ru կայքը գրում է, որ սա վերաբերում է նաև նրան, թե ինչպես ենք գրկախառնվում, ինչպես ենք հիշեցնում սիրո մասին և ինչպես ենք համբուրվում։ «Համբույրի գիտություն» գրքի հեղինակ Շերիլ Կիրշենը պնդում է, որ կարելի է կարդալ շուրթերով։ Համբույրը երկար կապ է, և դրա եղանակները մեծապես բացատրում են տեսակն ու առանձնահատկությունները։

Մի շուրթի համբույր։ Սա սիրո համբույր է։ Այսպես համբուրվում են երիտասարդ զույգերը։ Եվ կարևոր չէ՝ երիտասա՞րդ եք, թե՞ ոչ, ցանկանում եք շարունակել վայելել մեկը մյուսի ներկայությունը։

c4ca4238a0b923820dcc509a6f75849b59

Այտի համբույր։ Այս համբույրով ցույց եք տալիս ձեր կապվածությունն ու համակրանքն անձի նկատմամբ։ Սա ընկերության և նրբության նշան է։ Այստեղ առկա է ոչ այնքան ռոմանտիզմ, որքան նրբություն։ Հարաբերությունների սկզբում հենց այսպես է լինում։ Սակայն, եթե այտի համբույրից այն կողմ չեք անցնում, դա ընկերություն է, և՝ ոչ ավելին։

c81e728d9d4c2f636f067f89cc14862c58

Փակ բերանով։ Համբույրի այս տեսակը խոսում է այն մասին, որ 100 տոկոսով բավարարված չեք մեկդ մյուսով։ Զույգի շուրթերը փակ են, սեղմված, ինչը մյուսի լեզվին թույլ չի տալիս հասնել ձեր անձնական տարածք։ Սա խոսում է պատի՝ անձնական տարածքի պաշտպանության մասին։ Չարլզ Դիքենսն իզուր չէր ասում. «Երբեք մի փակեք շուրթերը նրանց առաջ, ում առաջ բացել եք ձեր սիրտը»։

eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf351

Ֆրանսիական համբույր։ Համբույրի այս տեսակը խոսում է այն մասին, որ երկուսդ էլ ցանկանում եք միմյանց ավելի շատ և ավելի մոտ ճանաչել։ Ֆրանսիական համբույրը նշանակում է, որ այլևս բառերն անհրաժեշտ չեն կամ բավարար չեն։ Սա նշան է, որ ցանկանում են ձեզ ավելի խորը ճանաչել, տարածության առումով ավելի մոտ դառնալ։

a87ff679a2f3e71d9181a67b7542122c47

Սարդ-մարդու համբույր։ Սա բավական ինքնաբուխ համբույր է, երբ դեմքերը հակադիր ուղղությամբ են։ Սա նշանակում է, որ հարաբերություններում զարմանքի և անակնկալների տեղ կա։ Երկուսիդ էլ խորթ է հիանալու ու սիրելի մարդուն ցնցելու ցանկությունը։ Երբեք չեք դադարում նոր միջոցներ գտնել՝ ձեր զգացմունքներն արտահայտելու համար։

e4da3b7fbbce2345d7772b0674a318d544

Կծելով համբույր։ Սա խոսում է բնավորության դյուրագրգռության մասին։ Այս ժեստի տողատակում կիրքն է, որը լավագույնս արտահայտում է գտնում ֆիզիկական իմաստով։ Ամենայն հավանականությամբ, ձեր ինտիմ կյանքի հետ ամեն ինչ նորմալ է։ Այս համբույրը «համեմում է» հարաբերությունները։

1679091c5a880faf6fb5e6087eb1b2dc44

Նուրբ համբույր։ Այս համբույրն ավելի շատ գրգռում է և տաքացնում, քան հանգստացնում։ Այս համբույրը նպատակ ունի երկարացնել հաճույքը։ Այս համբույրը խոսում է այն մասին, որ երկուսով հարմար է։

8f14e45fceea167a5a36dedd4bea254334

Հրեշտակի համբույր։ Սա անվտանգության, հարմարավետության ու պաշտպանության համբույր է։ Անձը համբուրում է սիրելիի հոնքն այն ժամանակ, երբ մյուսը քնած է՝ կարծես դրանով հիշեցնելով, որ կա մեկը, ով հետևում է ձեզ ու տեսնում է ամեն ինչ։ Այս համբույրը նշանակում է, որ ձեր հարաբերություններում շատ կարևոր է հոգ տանել միմյանց մասին։ Բացի այդ՝ այն վկայում է վստահության զգացման մասին։

c9f0f895fb98ab9159f51fd0297e236d26

«Թքոտ» համբույր։ Սա սեռական էներգիայի արտահայտություն է։ Այն հիշեցնում է երկու վագրերի համբույր ամուսնական շրջանում, երբ տղամարդը ձգտում է իրադրությունը վերահսկողության տակ վերցնել և դիմադրության է արժանանում։

45c48cce2e2d7fbdea1afc51c7c6ad2627

«Կտուց»։ Կարճ և արագ համբույր՝ սեղմված շուրթերով և փակ աչքերով։ Այն բացահայտում է, թե որքան եք ցանկանում երկարացնել հարաբերությունները, արդյոք այն ավելի մեծ բանի կհանգեցնի՞, թե՞ ոչ։

d3d9446802a44259755d38e6d163e82024

Թիթեռի համբույր։ Այս դեպքում շուրթերն անհրաժեշտ չեն։ Այս դեպքում «համբուրվում են» հոնքերն ու թարթիչները։ Սա երիտասարդ սիրո համբույր է։ Հասուն հարաբերություններում այն հազվադեպ է հանդիպում։ Սա նշանակում է նորություն և հետաքրքրվածություն մեկը մյուսով, որը հետագայում վերաճում է համբույրների առավել դասական տեսակների։

6512bd43d9caa6e02c990b0a82652dca21

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am