
Ռուս հայտնի դերասան Էմանուել Վիտորգանը չորրորդ անգամ հայր է դարձել: Նա 79 տարեկան է: Այս ուրախալի լուրը դերասանը հայտնել է Instagram-ում: Վիտորգանի կինը՝ Իրինա Մլոդիկը, Կլարա անունով աղջիկ է լույս աշխարհ բերել: Դերասանը սոցցանցում տեղադրել է լուսանկար՝ կնոջ, նորածին երեխայի և դստեր՝ Էթելի հետ:
«Մենք համալրում ունենք. ևս մեկ դուստր է ծնվել՝ Կլարոչկան»,- գրել է Վիտորգանը: Նրա խոսքով՝ դուստրը մոր անունով է անվանվել: