Երեկ տեղեկացանք, որ ռուսները պատրաստվում են իրենց մտերիմ բարեկամ Թուրքիային մի մեծ «եղբայրական նվեր» մատուցել՝ Թուրքիայի հանրապետության 100-ամյակի կապակցությամբ (լրանում է 2023-ին) թուրք տիեզերագնաց ուղարկելով ուղեծիր:
Այդ առումով ներկայացնենք Թուրքիայի հանրապետության դեռևս 10-ամյակին Անկարայում պաշտոնական տոնակատարությունների ժամանակ արված այս լուսանկար-խորհրդանիշը, որտեղ Սովետական Միության ռազմական նախարար Կլիմենտ Վորոշիլովը ջերմ ողջունում և իր շնորհավորանքներն է հայտնում հայ ժաղովրդի մեծագույն թշնամիներից մեկին՝ Թուրքիայի նախագահ Քեմալ Աթաթուրքին:
Պարզ է, որ այն ժամանակ դեռ տիեզերք չէին թռչում, և հավանաբար այս երկու զինակիցներն իրար շնորհավորում են երկուստեք խանգարող անկախ Հայաստանը ժամանակին «եղբայրաբար» վերացնելու առիթով:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: