Թողարկվել է «Նոր պապը» սերիալի թիզերը Ջուդ Լոուի մասնակցությամբ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Թողարկվել է «Նոր պապը» սերիալի թիզերը Ջուդ Լոուի մասնակցությամբ

ԱՄՆ-ի HBO հեռուստաալիքն իր YouTube-ալիքում հրապարակել է ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Նոր պապը» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի թիզերը: Դրանում կա ամեն ինչ. թե՛ ատլետիկ Ջուդ Լոուն, թե՛ ծանրաբարո Ջոն Մալկովիչը և թե՛ սլոումո: Չկա մի բան՝ ակնարկ իրադարձությունների զարգացման վերաբերյալ:

Ըստ սերիալի սյուժեի՝ կաթոլիկ եկեղեցին ձեռք է բերել նոր քահանայապետի ի դեմս Հովհաննես Պողոս III-ի, որի դերը խաղացել է Ջոն Մալկովիչը: Թեև «Երիտասարդ պապի» վերջին սերիայից պարզ չէ՝ զոհվել է արդյոք նրա նախորդ Պիոս XXI-ը, որի դերը կատարել է Ջուդ Լոուն:

«Նոր պապը» սերիալի նկարահանման վրա Պաոլո Սորենտինոն սկսել է աշխատել է 2017 թվականին: Նկարահանումները տեղի են ունեցել Հռոմում, Վենետիկում և Վատիկանում: Ընդամենը սերիալը բաղկացած կլինի ութ էպիզոդից, ինչպես հայտնել են դրա ստեղծողները:

Հաճելի անակնկալ հանդիսականների համար. սերիալի նոր եթերաշրջանի առանձին Էպիզոդներում կհայտնվեն Շերոն Սթոունը և Մերիլին Մենսոնը: