Հրապարակվել է Սթիվեն Սոդերբերգի «Լվացքատուն» ֆիլմի առաջին թրեյլերը. ֆիլմ, որը պատմում է «Պանամական թղթեր» անունը ստացած սկանդալի մասին։ Գլխավոր ինտրիգը հետեւյալն է՝ արդյոք դրանում կլինի Ալիեւների ընտանիքը եւ թավջութակահարը՝ Պուտինի մտերիմ ընկեր Սերգեյ Ռոլդուգինը (ըստ տեղեկությունների՝ փոխանձ, իսկ օֆշորային հաշիվների իրական տերը Պուտինն է)։
Ըստ սյուժեի՝ այրին (Մերիլ Սթրիփ) հետաքննում է ապահավոգրության ոլորտում խարդախությունը եւ շղթայի միջոցով հասնում Պանամայում իրավանական ընկերության զույգի (Գերի Օլդման եւ Անտոնիո Բանդերաս), որոնք համաշխարհային ֆինանսական համակարգը հարմարեցրել են իրենց։
Սյուժեի հիմքում Պուլիտցերյան մրցանակակիր Ջեյք Բերնսթայնի «Գաղտնիքների աշխարհ» գիրքն է, որում հեղինակը պատմում է «Պանամական թղթեր»-ի հետաքննության մասին։ Սոդենգերը, սակայն, որոշել է այդ թեման լուսաբանել այդ անկյունից եւ սեւ կատակերգություն է նկարահանել։ Variety-ն տված հարցազրույցում նա խոստովանել է, որ նախքան իրեն «Պանամական թղթեր»-ի մասին արդեն բավական շատ լուրջ ֆիլմեր են նկարահանվել, այդ պատճառով նա նախընտրել է հանդիսատեսին զվարճացնել համաշխարհային մասշտաբի բարոյազրկության մասին պատմությամբ։
«Լվացքատունը» սահմանափակ վարձույթում կհայտնվւ սեպտեմբերի 27-ին։ Netflix-ում ժապավենը կհայտնվի հոկտեմբերի 18-ին։