«Լորիկ» հայկական ֆիլմը ֆավորիտ է դարձել Օրենբուրգի կինոփառատոնում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Լորիկ» հայկական ֆիլմը ֆավորիտ է դարձել Օրենբուրգի կինոփառատոնում. armeniasputnik.am

Օրենբուրգում ավարտվեց «Արևելք&Արևմուտք. դասական և ավանգարդ» XII միջազգային կինոփառատոնը։ Անվանելով լավագույն ֆիլմերը, ժյուրին կինոֆորումի գլխավոր իրադարձություն է ճանաչել ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինի «Լորիկ» ֆիլմը Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի մասնակցությամբ։ Ֆիլմը հաղթող է ճանաչվել փառատոնի գլխավոր «Միահյուսված զուգահեռներ» անվանակարգում։

Փառատոնի ժյուրին ստիպված է  եղել մրցույթին ներկայացված 65 աշխատանքներից ընտրել լավագույններին։ Տեղացի քննադատների խոսքով` «Լորիկի» առաջին իսկ կադրերից հասկանալի է դառնում, որ դա իրական կինոարվեստ է։

«Լավ մտածված սցենար է, հաջող ռեժիսորական լուծումներ են, իսկ ամենակարևորը` նուրբ դերասանական խաղ է։ Դա իսկական փառատոնային ֆիլմ է։ Լուրջ ֆիլմ է, որը արժանի է զանգվածային հանդիսատեսի, քանի որ դա որակյալ նախագիծ է», – նշում է լրագրող Ելենա Անիֆատևան։

Փառատոնին ֆիլմը ներկայացրել են ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինն ու պրոդյուսեր Մարտին Մինասյանը։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Միքայել Պողոսյանը և կատարողական պրոդյուսեր Անի Ոսկանյանը չեն կարողացել ներկա գտնվել փառատոնին, ինչպես և ֆիլմի գլխավոր դերակատարներ Իրեն Այվազյանը, Շաքե Թուխմանյանը, Անուշ Առաքելյանը և այլ դերասաններ։

«Լորիկ» ֆիլմի պրեմիերան կայացել է  Հայաստանում անցած ամառ։

armeniasputnik.am