Ամերիկացի դերասանուհի Սքառլեթ Յոհանսոնի արտաքին տեսքը վախեցրել Է երկրպագուներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին հայտնել Է ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքը:
Նշվում Է, որ 34-ամյա արտիստուհին «հոգնած եւ լաց եղած» տեսք ուներ եւ կարմիր ուղեգորգի վրա հայտնվել Էր միայնակ:
Երկրպագուներից ոմանք այն կարծիքն են հայտնել, որ Յոհանսոնին ծերացրել Է անհաջող դիմահարդարումը:
Թե հատկապես որ երկրպագուներին Է վախեցրել դերասանուհու արտաքին տեսքը, չի ճշտվում: Մինչդեռ Յոհանսոնի մոլի երկրպագուները Twitter-ում նշել են, որ նրա տեսքը սքանչելի Է, իսկ դերասանուհուն անվանել են «աստվածուհի»:
Յոհանսոնը գլխավոր դերում հանդես Է եկել Նոա Բաումբաքի «Ամուսնական պատմություն» ֆիլմում, որի պրեմիերան կայացել Է Վենետիկի 76-րդ կինոփառատոնում: Ժապավենում նաեւ խաղացել են Ադամ Դրայվերը եւ Լորա Դեռնը: