Forbes հեղինակավոր պարբերականը հրապարակել է 2019թ.-ի ամենաշատ վարձատրված դերասանուհիների ցանկը:
Ցանկը կազմվել է 2018թ.-ի հունիսի 1-2019թ.-ի հունիսի 1 ժամակաշրջանի ընթացքում նրանց վաստակած գումարի հիման վրա: Գումարը, որ հաշվարկել է հայտնի պարբերականը, նախքան դերասանուհիների մենեջերներին, գործակալներին և իրենց թիմի այլ մարդկանց աշխատավարձը, ինչպես նաև հարկերը վճարելն է:
Հետաքրքրական է, որ այս ցանկի առաջին հորիզոնականում գտնվող Սքարլետ Յոհանսոնը տավա կտրվածքով վաստակել է ավելի քիչ, քան նախկինում հրապարակված «2019-ի ամենաշատ վարձատրվող դերասանները» ցանկի 7-րդ ու 6-րդ հորիզոնականներում գտնվող Ադամ Սենդլերն ու Բրեդլի Քուփերը: