«Գահերի խաղ»-ի սցենարը պատմել է Ջոն Սնոուի և Սանսա Սթրակի իրական հարաբերությունների մասին
Advertisement 1000 x 90

«Գահերի խաղ»-ի սցենարը պատմել է Ջոն Սնոուի և Սանսա Սթրակի իրական հարաբերությունների մասին

Համացանցում է հայտնվել «Գահերի խաղը» սերիալի սցենարը, որը բացահայտել է ճշմարտությունը Սանսա Սթարկի դավաճանության մասին, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Mirror-ը: Եզրափակիչ եթերաշրջանում Ջոն Սնոուն Սանսա Սթարկին պատմում է, որ իրականում նրա եղբայրը չէ, քանի որ պատկանում է Թարգարիենների տոհմին: Պարզվում է, որ նա իր սիրելիի՝ Դեյներիս Թարգարիենի ազգականն է: Սանսան խոստանում է պահպանել այդ գաղտնիքը, սակայն Թիրիոն Լանիստերին անզգուշաբար հայտնում է Ջոն Սնոուի ծագման մասին: Եզրափակչում հերոսները վերամիավորվում են եւ սրտառուչ հրաժեշտ տալիս միմյանց, եւ կարելի է ենթադրել, որ բոլոր վիրավորանքները մոռացված են: Ամեն դեպքում, սցենարում նշվում է, որ Ջոն Սնոուն չի ներել Սանսա Սթարկին: «Ջոնը կանգնած է Սանսայի առաջ: Նա ամբողջությամբ չի ներել նրան երդմանը դավաճանելու համար, որը նրան ստիպել էր տալ: Ջոնը գիտի, որ նա սիրում է իրեն: Նա գիտի, որ նա միայն լավագույնն է ցանկանում Հյուսիսի համար: Բայց ամեն դեպքում…»:

news.am