Դերասանուհի, հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանն այս ընթացքում «Արմենիա TV»-ի եթերում է՝ վարում է «Բարի լույս» ծրագիրը նաև, բավականին խիտ գրաֆիկով նկարահանվում է «Դեպի ճամբար» հեռուստասերիալում։
Սաթենիկը Tert.am Life–ի հետ զրուցել է նախասիրությունների, սեքսուալության և իր զգեստապահարանի մասին։
Դերասանուհու խոսքով, ինքն անգամ եթերային դադարների ժամանակ ունենում է հագեցած առօրյա։
«Երբ եթերային դադար է լինում ինձ մոտ, նախընտրում եմ առօրյաս լցնել հետաքրքիր ֆիլմեր դիտելով, սպորտով եմ սիրում զբաղվել և իհարկե ընտանեկան հոգսերով»,- ասաց դերասանուհին։
Անդրադառնալով իր ոճին՝ Սաթենիկն ասաց, որ իր զգեստապահարանում գերակշռում է այն ոճը, որն այդ պահին իրեն դուր է գալիս։ Թե որքան գումար է դերասանուհին ծախսում զգեստապահարանի վրա՝ ծիծաղելով արձագանքեց, որ դա պետական գաղտնիք է։
Ամբողջությամբ՝ life.tert.am