
Օքսֆորդի համալսարանի հետազոտողները վերլուծելով անգլերեն տարատեսակ տեքստեր, գտնում են, որ այդ լեզվի ընդամենը 100 բառ գրավում են ցանկացած տեքստի 50%-ը: Եթե դրանց ավելացնենք 100 ամենագործածական գոյականները, 100 ամենագործածական բայերը և ածականները, ապա կստացվի 400 բառ, որոնցով հագեցած է ցանկացած անգլերենով շարադրած տեքստ: Այդ բառերի իմացությունը թույլ կտա հարստացնել բառապաշարը:
Այս բառերը պետք չէ անգիր անել: Փորձեք դրանք օգտագործել բանավոր և գրավոր կապակցված խոսք կազմելու ժամանակ: Այդպես ավելի արդյունավետ է, քանի որ արագախոսությունը ոչ թե շատ բառերի լավ իմացությունն է, այլ ճիշտ բառերը գտնելու մեջ: