«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Իրանում արգելված է էրոտիկան, կամ որ ավելի ճիշտ է` ոչ բարոյական ֆիլմեր նկարահանելը, ինչպես նաեւ կրոնական քարոզչություն իրականացնող ֆիլմերը: Մյուս առումներով որեւէ սահմանափակում չկա»,-«ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է իրանցի հայտնի կինոռեժիսոր Մոհամմադ Ղանեֆարդին: Ի՞նչ տպավորություններով է Հայաստանից հեռանում կինոռեժիսոր, պրոդյուսեր Մոհամմադ Ղանեֆարդին: Վերջինս մեր երկիր էր ժամանել «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով: Հայաստանում ցուցադրվեց նրա «Մայրիկ» անիմացիոն կինոնկարը: Ելնելով կինոաշխարհում ունեցած մեծ փորձից` Ղանեֆարդին թերթի հետ զրույցում խոսել է նաեւ համաշխարհային կինեմատոգրաֆիայի խնդիրների եւ հայկական կինոարվեստից ունեցած տպավորությունների մասին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: