Լուկիոս Անեուս Սենեկա. հռոմեացի փիլիսոփա, պոետ և պետական գործիչ: Նրան հաջողվել է հասնել բարձր դիրքի հասարակության մեջ, հարստության, ճանաչման և դրա հետ մեկտեղ՝ մնալ ստոիկ, ով արհամարհում է նյութական բարիքները:
Ինչպես առակը, այնպես էլ կյանքը գնահատվում են ոչ թե՝ երկարության, այլ բովանդակության համար:
Կեսարին շատ բան անթույլատրելի է հենց այն պատճառով, որ նրան ամեն ինչ կարելի է:
Այս կողմում ակնհայտ մեծամասնությունը նշանակում է՝ հենց այդ կողմն ավելի վատն է:
Ամենաերջանիկը նա է, ում պետք չէ երջանկություն:
Բարձրագույն հարստությունն ագահության բացակայությունն է:
Լցնել պետք է հոգին, այլ ոչ թե՝ փողի տոպրակը:
Ավելի հաճախ օգտվիր ականջներից, այլ ոչ թե՝ լեզվից:
Հաճույքը բարիք է անասունների համար:
Դուք ինքներդ պատված լինելով բազում խոցերով՝ զննում եք ուրիշի բշտիկները: Հետաքրքրվիր քո երկրպագուների ոչ թե քանակով, այլ որակով. դուր չգալ վատ մարդկանց՝ մարդու համար գովելի է:
Գազաններին ստիպում է հարձակվել կամ քաղցը, կամ վախը: Իսկ մարդուն հաճելի է մարդուն ոչնչացնելը:
Մահվանից վատ ի՞նչ կարող ես ցանկանալ նրան, ում նկատմամբ ցասումով ես բռնկված: Դե ուրեմն հանգստացիր. նա կմահանա, եթե դու նույնիսկ մատդ մատիդ չխփես:
Ոչ մի տեղ աշխարհում մենք չենք գտնի օտար երկիր: Յորաքանչյուր վայրից միանման կարելի է աչքերը դեպի երկինք բարձրացնել:
Ի՞նչ է Աստված: Այն ամենը, ինչ տեսնում ես, և այն ամենը, ինչ չես տեսնում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը