
Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում հմայիչ դերասանուհին սպիտակ բլուզ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել եւ գեղեցիկ դիմահարդարում, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են ոճային թեւնոցները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել Մարիամին։ «Միշտ շքեղ»,- գրել է օգտատերերից մեկը։