
Գիտե՞ք, որ Հաղարծնի գավթի շինարարական արձանագրության մեջ (13-րդ դարի սկիզբ, փորագրված է շքամուտքի վերին հատվածում) հանդիպում ենք ԵՐԵՎԱՆ անվանը։ Թերևս Երևան ձևով ամենավաղ հիշատակություններից մեկն է վիմագիր արձանագրություններում։
«Եւ այգի Յերեւան էտու վասն յիշատակի եղբաւր իմո» (ի հիշատակ եղբոր՝ Զաքարեի, Իվանեն Երևանի այգիներից մեկը նվիրում է վանքին)։
Ի դեպ, մեր հարևանները Երևան անվանումը կապում են Շահ Իսմայլի ժամանակների (1502-1524թթ) խաներից մեկի՝ Ռևան-ղուլի-խանի անվան հետ։