Մարմնի միակ մասը, որն արյան շրջանառություն չունի, աչքի եղջերաթաղանթն է: Այն թթվածին ստանում է անմիջականորեն օդից:
Մարդու ուղեղի տարողունակությունը 4 տեռաբայթ է;
Մինչև 7 ամսականը երեխան կարող է շնչել և կուլ տալ միաժամանակ:
Ձեր գանգը բաղկացած է 29 տարբեր ոսկորներից:
Փռշտալիս օրգանիզմի բոլոր ֆունկցիաները կանգ են առնում, անգամ` սիրտը:
Ուղեղից եկող նյարդային իմպուլսը շարժվում է 274 կմժ արագությամբ:
Միայն մարդկային ուղեղն ավելի շատ էլեկտրական իմպուլսներ է գեներացնում մեկ օրվա ընթացքում, քան աշխարհի բոլոր հեռախոսները՝ միասին վերցրած:
Միջին մարդկային մարմինը բավականաչափ ծծումբ է պարունակում, որպեսզի սպանի միջին շան վրա եղած ոջիլներին, ածխածին, որպեսզի պատրաստի 900 մատիտ, կալիում, որ կրակի խաղալիք գնդացրից, ճարպ, որ 7 կտոր օճառ պատրաստի, և բավականաչափ ջուր, որ լցնի 50 լիտրանոց տակառը:
Մարդու սիրտն իր կյանքում մղում է 48 միլիոն գալոն արյուն:
Մինչ դուք կարդում եք այս նախադասությունը, ձեր մարմնում 50 000 բջիջներ մեռնում ու նորերով են փոխարինվում:
Սաղմը ձեռք է բերում մատների ուրվագծերն արդեն 3 ամսականից:
Կանացի սիրտն ավելի արագ է զարկում, քան տղամարդունը:
Մարդիկ միակ էակներն են, որոնք մեջքի վրա են քնում:
Աջլիկները միջինը ձախլիկներից 10 տարի շատ են ապրում:
Մարդկանց մոտավորապես 2/3-ը խոնարհում է գլուխը համբուրվելիս:
Մարդը մոռանում է իր տեսած երազների 90 տոկոսը:
Արյունատար անոթների ընդհանուր երկարությունը մարդու օրգանիզմում մոտավորապես 100 000 կմ Է:
Գարնանը մարդու շնչառության հաճախականությունը միջինը 1/3-ով բարձր է՝ աշնան համեմատությամբ:
Կյանքի վերջում մարդը հիշում է միջինը 150 տրիլիոն բիթ ինֆորմացիա:
Մարդկային մարմնի ջերմության 80 տոկոսը գլխից է ելնում:
21.Երբ դուք կարմրում եք, ձեր ստամոքսն էլ է կարմրում:
Ծարավի զգացողությունն ի հայտ է գալիս մարմնի քաշի մեկ տոկոսին հավասար քանակությամբ ջրի կորստի դեպքում: 5 տոկոսից ավելիի կորստի դեպքում կարող է հանգեցնել ուշագնացության, իսկ 10 տոկոսի դեպքում` ջրազրկումից մահվան:
Մարդու մարմնում աշխատում են 700-ից ոչ պակաս ֆերմենտներ:
Միջինը 4 տարեկան երեխան օրական 450 հարց է տալիս:
Բացի մարդկանցից, ունիկալ մատնահետքեր ունեն նաև կոալաները:
Բակտերիաների միայն մեկ տոկոսն է մարդու մոտ հիվանդություն հարուցում:
Մոլորակի բոլոր մարդկանց հարմարավետորեն կարելի է տեղավորել 1000 մետր կողմ ունեցող խորանարդի մեջ:
Պորտի գիտական անվանումը ումբիլիկուս է:
Ատամը մարդկային օրգանիզմի միակ հատվածն է, որն ունակ է ինքնավերականգնվել:
Քնելու համար մարդուն անհրաժեշտ միջին ժամանակը 7 րոպե է:
31.Աջլիկը սննդի մեծ մասը ծամում է ծնոտի աջ կողմով, ձախլիկը, ընդհակառակը, ձախով:
Աշխարհում ձախլիկները կազմում են ընդհանուր բնակչության միայն 7 տոկոսը:
Խնձորի ու բանանի բույրը մարմնին օգնում են նիհարել:
Իր կյանքի ընթացքում մարդու գլխի վրա աճած մազերի ընդհանուր երկարությունը 725 կմ է:
Ականջները շարժել կարողացող մարդկանց միայն 1/3-ը կարող է շարժել միայն մեկ ականջը:
Մարդու օրգանիզմում ապրող բակտերիաների ընդհանուր քաշը կազմում է 2 կգ:
Մարդու օրգանիզմում եղած կալցիումի 99 տոկոսը գտնվում է ատամներում:
Մարդու շուրթերը հարյուրավոր անգամներ ավելի զգայուն են, քան մատների ծայրերը:
Իսկական համբույրը սրտի զարկերը հասցնում է մինչև րոպեում 100 հարված հաճախականության:
Ծամող մկանների բացարձակ ուժը մի կողմում հավասար է 195 կգ-ի:
Համբուրվելիս մի մարդուց մյուսին 278 զանազան բակտերիաներ են փոխանցվում: Բարեբախտաբար, դրանց 95 տոկոսն իրենից վտանգ չի ներկայացնում:
Պարտենոֆոբիան կույսերից վախն է:
Ատամի էմալը մարդու օրգանիզմի կողմից արտադրվող ամենաամուր հյուսվածքն է:
Եթե հավաքես մարդու օրգանիզմում պարունակվող ողջ երկաթը, ապա կստացվի սոսկ ժամացույցի համար մի փոքր պտուտակ:
Գոյություն ունեն հարբուխ հարուցող ավելի քան 100 տարատեսակ վիրուսներ:
Բավականաչափ տևողություն ունեցող համբույրը ծամոնից լավ է կարգավորում բերանի խոռոչի թթվայնությունը:
Գլխով պատին խփվելով` կարելի է կորցնել ժամում 150 կալորիա:
Մարդը կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչն է, ով ունակ է ուղիղ գծեր նկարել:
Կյանքի ընթացքում մարդու մաշկը փոխվում է մոտավորապես 1000 անգամ:
50 .Օրական մեկ տուփ ծխախոտ ծխող մարդը տարեկան խմում է կես բաժակ խեժ:
Կանայք տղամարդկանցից 2 անգամ քիչ են թարթում:
Մարդկային օրգանիզմի կազմի մեջ մտնում է ընդամենը 4 հանքանյութ` ապատիտ, արագոնիտ, կալցիտ և կրիստոբալիտ:
Իսկական կրքոտ համբույրն ուղեղի մեջ հարուցում է նույն քիմիական ռեակցիաները, ինչ օդապարիկով թռիչքը և ինքնաձիգից կրակելը:
Տղամարդիկ գաճաճ են համարվում՝ 130 սմ-ից, իսկ կանայք՝ 120 սմ-ից պակաս հասակ ունենալու դեպքում:
Ձեռքերի մատների եղունգները մոտ 4 անգամ ավելի արագ են աճում, քան ոտքերի մատներինը:
Երկնագույն աչքեր ունեցող մարդիկ ավելի զգայուն են ցավի նկատմամբ, քան մնացածները:
Նյարդային իմպուլսները մարմնում տեղաշարժվում են վայրկյանում մոտավորապես 90 մետր արագությամբ:
Մարդու գլխուղեղում մի վայրկյանում տեղի են ունենում 100 000 քիմիական ռեակցիաներ:
Երեխաները ծնվում են առանց ծնկափոսերի: Դրանք հայտնվում են միայն 2-6 տարեկան հասակում:
Եթե միաբջիջ երկվորյակներից մեկի մոտ չի բավականացնում այս կամ այն ատամը, որպես կանոն, այդպիսի ատամ բացակայում է նաև մյուսի մոտ:
Մարդկային թոքերի վերին հատվածի մակերեսը մոտավորապես հավասար է թենիսի կորտի մակերեսին:
Մարդը միջինը կյանքում համբույրի վրա ծախսում է 2 շաբաթ:
Մարդու օրգանիզմում լեյկոցիտներն ապրում են 2-4 օր, իսկ էրիթրոցիտները` 3-4 ամիս:
Մարդու օրգանիզմում ամենաուժեղ մկանը լեզուն է:
Մարդու սրտի չափը մոտավորապես հավասար է նրա բռունցքի չափին: Հասուն մարդու սրտի քաշը կազմում է 220-260 գրամ:
Ծնված օրից մարդու ուղեղում արդեն գոյություն ունեն 14 միլիարդ բջիջներ, և այդ թիվը մինչև մահ չի մեծանում: Ընդհակառակը, 25 տարի հետո դրանց թիվը կրճատվում է օրական 100 000-ով: Մեկ էջ կարդալիս մեռնում է մոտ 70 բջիջ: 40 տարեկանից հետո ուղեղի դեգրադացիան կտրուկ արագանում է, իսկ 50-ից հետո նեյրոնները` նյարդային բջիջները, չորանում են, ու կրճատվում է ուղեղի ծավալը:
Ծնվելիս երեխայի մարմնում լինում է 300-ի կարգի ոսկոր, հասուն տարիքում դրանց թիվը ընդամենը 206 է:
Մարդու ուղիղ աղին կյանքի ընթացքում ունենում է 2.5 մետր երկարություն: Նրա մահից հետո, երբ ուղիղ աղու պատերի մկանունքը թուլանում է, նրա երկարությունը հասնում է 6 մետրի:
Մարդու աջ թոքն ավելի շատ օդ է տեղավորում, քան ձախը:
Հասուն մարդն օրական մոտավորապես 23 000 շունչ է կատարում:
Տղամարդու օրգանիզմի ամենամանր բջիջները սպերմայի բջիջներն են:
Մարդու բերանում մոտ 40 000 բակտերիաներ կան:
Մարդու օրգանիզմում մոտ 2000 համային ռեցեպտորներ կան:
Մարդկային աչքն ունակ է տարբերել 10 000 000 գունային երանգներ:
Սիրո էքստազի համար պատասխանատու քիմիական միացությունն առկա է շոկոլադի մեջ:
Մարդկային սիրտը ստեղծում է ճնշում, որը բավական է, որ արյունը բարձրանա մինչև 4-րդ հարկի մակարդակ:
Քնի մեջ մարդն այրում է ավելի շատ կալորիաներ, քան հեռուստացույց դիտելիս:
Երեխաներն ամենաարագը գարնանն են աճում:
Ամեն տարի 2000 ձախլիկներ են զոհվում աջլիկների համար նախատեսված մեխանիզմները շահագործելիս:
Մարդն օգտագործում է 17 մկաններ, երբ ժպտում է, և 43-ը, երբ մռայլվում է:
60 տարեկան հասակում մարդկանց մեծ մասը կորցնում է իր համային ռեցեպտորների կեսը:
Ինչպես հայտնի է, մարդիկ նույնպես կենդանիներ են, բայց մենք միակն ենք բոլոր կենդանիներից, ովքեր կարող են մերձենալ դեմ առ դեմ:
Ինքնաթիռով թռչելիս մարդու մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:
Մարդկանց մեկ տոկոսը կարող է տեսնել՝ ինֆրակարմիր, և մեկ տոկոսը` ուլտրամանուշակագույն ճառագայթումը:
Եթե դուք փակված եք ամբողջովին փակ սենյակում, ապա դուք կմեռնեք ածխածնի դիօքսիդով թունավորումից, այլ ոչ թե՝ օդի անբավարարությունից:
Լուսացույցի տակ կանգնելու վրա մարդը միջինը կյանքում ծախսում է 2 շաբաթ:
Նորմալ մարդն օրական ժպտում է 5 անգամ:
Միջինը մարդը 24 ժամում ասում է 4800 բառ:
Աչքի ներսի ցանցաթաղանթն ընդգրկում է շուրջ 650 ք/մմ տարածք ու պարունակում է 137 միլիոն լուսազգայուն բջիջներ, 130 միլիոն սև-սպիտակ փայտիկներ տեսողության համար ու միլիոն կոլբաներ գունավոր տեսողության համար:
Մեր աչքերը միշտ միևնույն չափն ունեն ծննդյան պահից, բայց մեր քիթն ու ականջները երբեք չեն դադարում աճել:
Առավոտ շուտ մարդու հասակը 8 մմ ավելի է, քան երեկոյան:
Միջին վիճակագրական մարդն օրական մոտ մեկ լիտր քրտինք է արտադրում:
Հազն օդի պայթուցիկ լիցքն է, որը շարժվում է ժամում 60 մղոն արագությամբ:
Գերմանացի հետազոտողների կարծիքով` սրտային տագնապի ռիսկը երկուշաբթի օրն ավելի մեծ է, քան շաբաթվա ցանկացած այլ օր:
Ոսկորը 5 անգամ ամուր է պողպատից:
Բաց աչքերով հնարավոր չէ փռշտալ:
Սերտաճած եղունգները ժառանգական հատկություն են:
Նորմալ մարդը քնի իսպառ բացակայությունից ավելի արագ կմեռնի, քան սովից: Մահը վրա կհասնի բացարձակ չքնելուց 10 օր անց այն դեպքում, երբ սովից կարող է մեռնել մի քանի շաբաթ անց:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը