Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ են անում նրանք հիմա:
Շատ երեխաներ հանրաճանաչ են դարձել ֆիլմերի շնորհիվ: Հիշեք գոնե Դրյու Բարրիմորին կամ հմայիչ երկվորյակներ Օլսեններին: 90-ականները հարուստ էին մանկական ֆիլմերով և աստղ դարձած դերասաններով. նրանցից շատերը հայտնի դարձան մի գիշերում:
Մենք հիշել ենք ամենահայտնի աստղերին և ստորև կպատմենք, թե ինչ է պատահել նրանց հետ մի քանի տասնամյակ հետո:
Մակոլեյ Կալկին («Տանը մենակ»)
90-ականներին Կալկինը գտնվում էր փառքի գագաթնակետին: Նա նկարահանվել է «Տանը մենակ», «Տանը մենակ 2», «Հարուստ Ռիչի» և «Էջերի տիրակալը» ֆիլմերում: Ըստ ազդեցության, նրան համեմատում էին Շիրլի Թեմփլի հետ, որը պատմության մեջ առաջին պատանի դերասանն էր, ով ստացավ Ակադեմիայի երիտասարդական մրցանակ:
Քչերը գիտեն, բայց Կալկինը նույնիսկ ծանոթ էր Մայքլ Ջեքսոնին: 1994-ին, երբ նա դարձավ 15 տարեկան և նկարահանվեց իր յոթերորդ ֆիլմում, որոշեց դերասանական կարիերայից դադար վերցնել:
Այնուհետև Կալկինը 1998-ին նկարահանվեց լեգենդար խմբի Sonic Youth-ի Sunday երգի տեսահոլովակում:
Հաջորդ անգամ նա էկրաններին հայտնվեց 2003-ին «Ակումբային մոլուցք» ֆիլմում: Նա շարունակում էր ժամանակ առ ժամանակ հանդես գալ կինոնկարներում և հեռուստասերիալներում, զբաղվում էր ձայնաորմամաբ (օրինակ՝ «Ռոբոտիպ» անիմացիոն շարքում):
2019 թվականին նրա մասնակցությամբ լույս կտեսնի «Փոփոխությունների երկիր» ֆիլմը:
Էդվարդ Ֆերլոնգ («Տերմինատոր 2. Դատաստանի օր»)
Ֆերլոնգը ճանաչման է արժանացել Ջեյմս Քեմերոնի «Տերմինատոր 2. Դատաստանի օրը» (1991) գիտաֆանտաստիկ բլոքբաստերում Ջոն Քոնորի կերպարը մարմնավորելով:
Ֆիլմից հետո սկսել է բուռն կերպով աշխատել հոլիվուդյան կինոարդյունաբերությունում՝ հանդես գալով այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Ամերիկյան սիրտը» (1992, գլխավոր դերում՝ Ջեֆ Բրիջես), «Մենք մեր տանը» (1999, գլխավոր դերում՝ Քեթի Բեյթս), «Փոքր Օդեսսա» (1994, գլխավոր դերում՝ Թիմ Ռոթ) «Արոտի տավիղ» (1995) և «Առաջ և հետո» (1996)։
1998 թվականին Էդվարդ Նորթոնի հետ նկարահանվել է «Ամերիկյան պատմություն Իքս» բլոքբաստերում՝ մարմնավորելով նախկին նեոնացիստի կրտսեր եղբորը, ով անգիտակցաբար ցանկանում է հետևել եղբոր ֆաշիստական սկզբունքներին: Այս ֆիլմը մեծ հաջողություններ գրանցեց, սիրվեց հեռուստադիտողների կողմից և ավելացրեց Ֆերլոնգի հայտնիությունը:
2000-ականները այնքան էլ հաջող չէին դերասանի համար: Դերասանը պայքարում էր ալկոհոլիզմի և թմրամոլության դեմ, իսկ նրա մասնակցությամբ ֆիլմերի մեծ մասը նույնիսկ կինոթատրոններում չի ցուցադրվել և անմիջապես թողարկվել է DVD-ով:
1991 թվականի Ֆերլոնգի դեմքը, վերստեղծվեած համակարգչային գրաֆիկայի միջոցով, շուտով կտեսնենք «Տերմինատոր. Մութ ճակատագրեր» ֆիլմում:
Ջոզեֆ Մացելո («Աշխարհը յուրայի դարաշրջանում»)
Ջոն Համմոնի հենց այն թոռնուհին: Ջոզեֆ Մացելոն ավարտեց համալսարանը և 2001 թվականին ընդունվեց USC-ի Պատկերային արվեստի դպրոց՝ Սթիվեն Սփիլբերգի երաշխավորական նամակով:
Նա կրկին խաղաց Թիմ Մերֆիին «Կորած աշխարհում», բայց նրա դերը փոքր էր: Դերասանը հոնորարը ծախսել է ուսման համար վճարելու համար, և կատակով դա անվանում է նվեր Շփիլբերգից `ավարտելու համար:
2007 թվականին Ջոզեֆ Մացելոն ՝ «Matters of Life and Death»֊ի գործադիր պրոդյուսերն էր, որում մասնակցել են այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են ՝ Դեյվիդ Ստրետեյրնը (ում հետ Ջոզեֆը արդեն աշխատել էր ՝ «The Sensation of Sight» (2006), «The River Wild» (1994) և «Simon Birch» (1998) ֆիլմերում), Դենիել Գիլլիսը և Ռեյչել Լի Կուկը։
2018 թվականին թողարկվել է «Բոհեմական Ռապսոդիա» կենսագրական ֆիլմը, որում ներկայացված է երգիչ Ֆրեդի Մերկուրիի կյանքի և «Քուին» ռոք֊խմբի ստեղծման պատմությունը։ Ֆիլմում Ջոն մարմնավորել է խմբի բասիստի ՝ Ջոն Դիքոնի դերը:
Արիանա Ռիչարդս («Աշխարհը յուրայի դարաշրջանում»)
Հայտնի է երկու «Աշխարհը յուրայի դարաշրջանում» ֆիլմերում իր դերերով:Արիանա Ռիչարդսը այնուհետև հայտնվեց «Երկրի ցնցումները» առաջին և երրորդ ֆիլմում` որպես Մինդի Շտերնգուդ:
Այժմ նա գործնականում չի գործում կինոյում և ամբողջովին թողել է ստեղծագործական կյանքը: Նա ավարտել է Գեղարվեստի և դրամայի քոլեջը, բայց այդ ընթացքում դեռ ժամանակ էր գտել նկարահանվելու 2013 թվականին «Մարտական շներ» ֆիլմում:
Մառա Ուիլսոն («Մատիլդա»)
90-ականներին Ուիլսոնը հայտնվեց մի շարք ֆիլմերում և բավականին մեծ հայտնիություն ուներ:
Բայց Մարիի կարիերայի սկզբին նրա մայրիկի մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ, և նա երկար չապրեց: Սա դերասանուհու համար ցնցում էր, և նա չէր կարող շարունակել աշխատել: Բացի այդ, ինչպես ինքն է պատմել ավելի ուշ, սերիալում նա չուներ ազատություն, իսկ իմպրովիզացիան նրա սիրված մասն էր. ռեժիսորները դա հազվադեպ էին թույլատրում:
Այժմ Մառան գրքեր է գրում և ժամանակ առ ժամանակ հայտնվում է պոդկաստերում: Նա իր պատմությանը նվիրեց «Ո՞ւր եմ հիմա» գիրքը: Մեծանալու և պատահական փառքի իրական պատմություններ, որոնք լույս են տեսել 2016 թվականին:
Օլսեն քույրեր
Դժվար թե լինեն 90-ականների երեխաներ, ովքեր չեն տեսել Օլսեն քույրերի մասնակցությամբ գոնե մեկ ֆիլմ: Նրանք իսկական աստղ էին, ունեին երկրպագուների հսկայական բանակ և անթիվ ֆիլմեր:
Նրանց վերջին համատեղ հայտնվելը կինոյում եղել է «Նյու Յորքի ակնթարթները» («New York Minute») անհոգ ռոմանտիկ կատակերգությունում, 2004 թվականին, որտեղ նաև նկարահանվել է Յուջին Լևին։ Սպասվում էր, որ ֆիլմը դերասանուհիներին կմտցնի ավելի լուրջ մեծահասակ դերեր, սակայն ֆիլմը ձախողվում է վարձույթում։ Նաև, 2004 թվականի ապրիլին, Օլսեն քույրերը Աստղի են արժանանում «Հոլիվուդյան փառքի ծառուղի»-ում, որը տեղակայված է MP 6801 Hollywood Blvd. հասցեում և որը հարմարեցված էր նրանց «Նյու Յորքի ակնթարթները» ֆիլմի թողարկման հետ։ 2004 թվականի մայիսի կեսերին երկվորյակները հաղորդավարներ էին «Saturday Night Live»-ում և այդ պատճառով բաց են թողնում իրենց շրջանավարտների երեկույթը:
2004 թվականին Օլսեն քույրերը հայտարարեցին, որ դպրոցն ավատելուց հետո նախատեսում են հաճախել Նյու Յորքի համալսարանին կից քոլեջը։ 2005 թվականին Մերի-Քեյթը վերադառնում է Կալիֆորնիա, որոշելով մնալ Արևմտյան ափին և սերտորեն զբաղվել իրենց «Dualstar» ընկերությունով։ Էշլին որոշ ժամանակ անց նույնպես լքում է համալսարանը:Աղջիկները ակտիվորեն զբաղվում են նորաձևությամբ:
Այժմ Մերի-Քեյթը ամուսնացած է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի որդու՝Օլիվիե Սարկոզի հետ:
Սիրարփի Աղաբաբյան