
Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ է կրում։ Մարիամն այս անգամ նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել է խոշոր, հետաքրքիր ականջօղը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։