Ձախլիկների ուղեղը տարբերվում է արդեն արգանդում
Advertisement 1000 x 90

Ձախլիկների ուղեղը տարբերվում է արդեն արգանդում

Ձախլիկներն աջլիկներից տարբերվում են արդեն ներարգանդային զարգացման փուլում. նրանց ուղեղը, համաձայն վերջին հետազոտությունների, մի փոքր այլ կերպ է զարգանում։

Հետազոտողները պարզել են 4 գենետիկ հատված, որոնք կարող են կապված լինել ձախլիկության հետ. գուցե հենց այդ գեներն են ձախ ձեռքն ավելի հիմնական դարձնում մարդու համար, ոչ թե աջը։ Պարզվել է, որ գեների այդ հատվածները կարող են նաև բացատրել, թե ինչու են ձախլիկներն ավելի զարգացած լեզվական հմտություններ ունենում։ Օքսֆորդի համալսարանի գիտնականները հաստատել են, որ ձախլիկների ուղեղի ձախ և աջ կիսագնդերի լեզվական գոտիները ավելի համակարգված են շփվում միմյանց հետ, քան աջլիկներինը։

Իսկ դա թույլ է տալիս ենթադրել, որ ձախլիկները որոշակի առավելություն ունեն, երբ բանը վերաբերում է ինչ-որ բառային առաջադրանքների կատարմանը։ Բայց հարկավոր է հիշել, որ այդ տարբերությունները նկատվում են միայն բավականաչափ մեծ թվով մարդկանց շրջանում, և բոլոր ձախլիկները չէ, որ այդպիսին են։

Վիճակագրության համաձայն՝ մեր մոլորակի բնակիչների 10 տոկոսը որպես հիմնական օգտագործում է ձախ ձեռքը, ընդ որում՝ գեները պատասխանատու են նման դեպքերի 25 տոկոսի դեպքում։

Առայժմ գիտնականներին չի հաջողվել ստույգ հայտնաբերել այն գեները, որոնք պատասխանատու են ձախլիկության համար, բայց նրանք կարողացել են սեղմել մինչև որոշակի հատվածներ մարդկային գենոմի որոնման ոլորտը։ Գիտնականների կարծիքով՝ ձախլիկությունը կարող է լինել նաև արգանդում ուղեղի զարգացման արդյունք։

Բացի այդ, ձախլիկության ձևավորման հետ կարող են կապ ունենալ նաև միկրոխողովակները՝ սպիտակուցային ներբջջային կառույցները, որոնք մտնում են բջիջների ցիտոկմախքի կամ ներքին կառուցվածքի մեջ, որի վրա է հենվում մարդու բջջի հիմնական քաշը։

news.am