Թոմ Հենքսը կմարմնավորի խաղալիք տիեզերագնացին. Variety
Advertisement 1000 x 90

Թոմ Հենքսը կմարմնավորի խաղալիք տիեզերագնացին. Variety

Թոմ Հենքսը գլխավոր հերոսին կմարմնավորի Paramount Pictures ընկերության ֆիլմում, որը պատմում Է 1960-ական թվականների խաղալիք տիեզերագնաց մայոր Մեթ Մեյսոնի մասին: Այդ մասին հայտնել Է Variety պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Օսկար» մրցանակի դափնեկիրը (Թոմ Հենքսը) գլխավոր դերը կխաղա մայոր Մեթ Մեյսոն անունով այն խաղալիք հերոսի մասին պատմող լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում, որը Mattel ընկերության կողմից ստեղծվել Է 1960-ական թվականներին»,-գրում Է հրատարակությունը:

Որպես սյուժեի հիմք Է վերցվելու Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Մայքլ Չաբոնի պատմվածքը: Ֆիլմի համար ադապտացիան գրելու Է սցենարիստ Ակիվա Գոլդսմանը, որն ավելի վաղ Հենքսի հետ աշխատել Է «Դա Վինչիի կոդը» եւ «Հրեշտակներն ու դեւերը» ֆիլմերի վրա: Մինչդեռ նախագծի՝ հրատարակության կողմից նշված մասնակիցներից ոչ ոք պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը դրան:

Մայոր Մեթ Մեյսոնը աստղագնաց Է, որն ապրում եւ աշխատում Է Լուսնի վրա: Բացի նրանից, այս սերիայում Mattel-ի խաղալիքներից կան նաեւ տիեզերական անձնակազմի անդամներ, այլմոլորակայիններ եւ չարագործներ: Մայորի ժողովրդականությունը համընկել Է 20-րդ դարի 60-ական թվականների տիեզերական մրցավազքի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: