HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

HBO ամերիկյան հեռուստաալիքը թողարկել է իր նոր սերիալի՝ «Մեծն Եկատերինա»/«Catherine the Great»-ի առաջին թրեյլերը:

Մինի-սերիալի դեպքերը հեռուստադիտողին կտեղափոխեն 18-րդ դար, երբ Ռուսական կայսրությունը Եկատերինա երկրորդի ձեռքում էր:

Սերիալում Եկատերինա երկրորդի դերում Հելեն Միրենն է: Դերասանական կազմում են նաև Ջեյսոն Քլարքը, Ռորի Քինիրը, Ջինա ՄաքՔիին:

Սերիալը, որում կա ըդամենը 4 էպիզոդ, առաջին անգամ մեծ էկրաններ կբարձրանա հոկտեմբերի 21-ին: Էպիզոդները նկարահանվել են Ռուսաստանում, Լատվիայում և Լիտվայում:

vnews.am