Ինչո՞ւ են մարդիկ տարիքի հետ գիրանում
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են մարդիկ տարիքի հետ գիրանում

Մարդիկ տարիք հետ սկսում են ավելի հեշտ քաշ հավաքել ոչ թե այն պատճառով, որ նյութափոխանակությունն է դանդաղում, այլ որովհետև թուլանում է օրգանիզմի կարողությունը՝ դուրս բերելու ավելորդ ճարպը։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Nature Medicine ամսագրում։

Գոյություն ունեն տարածված մի քանի տեսություններ, որոնք բացատրում են տարիքի հետ ավելորդ քաշի հավաքման ֆենոմենը։ Համաձայն նման տեսություններից մեկի՝ մարդը տարիքի հետ սկսում է ավելի քիչ շարժվել, իսկ սպառվող կալորիաների քանակը մնում է անփոփոխ, ինչի պատճառով էլ նա գիրանում է։ Մյուս տեսության համաձայն՝ տարիքի հետ մարդու մոտ դանդաղում է մետաբոլիզմի արագությունը, ինչն իր հերթին հանգեցնում է քաշ հավաքելուն։

Այժմ Շվեդիայի և Ֆրանսիայի  գիտնականներն առաջարկել են այդ ֆենոմենի իրենց բացատրությունը։ 23 տարվա ընթացքում 54 մեծահասակ մարդկանց դիտարկումները ցույց են տվել, որ ծերացմանը զուգընթաց՝ արագությունը, որով ճարպը հեռացվում է բջիջներից, նվազում է։ Հենց դա էլ բացատրում է ավելորդ քաշի ավելացումը։

Գիտնականները հույս ունեն, որ դրանց բացահայտումը կհանգեցնի նոր դեղամիջոցների կամ այսպես կոչված «պահուստային անվի» թերապիայի մեթոդների ստեղծմանը։ Հենց այդպես են անվանում որովայնի և կողերի ավելորդ քաշը, որն առաջանում է միջին և ավագ տարիքի մարդկանց մոտ։

med.news.am