Tert.am Life-ն առաջինն է իր ընթերցողներին պատմել «Ֆուլ Yere1» նախագծի մասին, որն իրենից ներկայացնում է Yere1-ի և «Ֆուլ հաուս»-ի միքսը: «Ֆուլ հաուսի» կերպարները կներկայանան Yere1-ի ձևաչափով: Նախագծի նկարահանումներն արդեն մեկնարկել են:
Tert.am Life-ը եղել է նկարահանման տաղավարում և ներկայացնում է նախագծի բեքսթեյջն ու հետաքրքիր մանրամասները:
Այսպիսով «Ֆուլ Yere1»-ը կունենա 4 իրավիճակ: Մի իրավիճակում կլինեն Զառան և Ռուբենը՝ Քրիստինա Եղոյանն ու Գարիկ Սեփխանյանը, մյուսում՝ Մուշեղը և Ֆելոն՝ Գրիգոր Դանիելյանն ու Գոռ Հակոբյանը, երրորդում՝ Կամոն՝ Աղաս Մանուկյանը, չորրորդում՝ Սերգեյը և Հրաչը՝ Մենչն ու Մոսո Կարապետյանը: Նախագծում կլինեն նաև նոր հերոսներ, որոնց մարմնավորում են Մհեր Մխիթարյանը, Լիա Զախարյանը, Օնո Մանուկյանը և Տյուշը:
Ամբողջությամբ՝ life.tert.am