
Սեպտեմբերի 13-ին ուրբաթ օր է։ Լուսինը հենց այդ օրը լիանում է, այսինքն դառնում է լիալուսին։
Աստղագետ Ջո Ռաոյի խոսքերով նման համընկնում տեղի է ունենում 20 տարին մեկ, այսինքն եթե այս տարվա սեպտեմբերի 13-ին լիալուսինը չտեսնեք, հաջորդին պիտի սպասեք ևս 20 տարի։
Այնպես որ վաղը չմոռանաք նայել երկնքին, հիանալ լիալուսնով ու չվախենալ ոչ մի սնահավատ համընկնումներից։