Ամենակեղտոտ փողը. Բակտերիաները ո՞ր թղթադրամներով են ավելի հեշտ փոխանցվում
Advertisement 1000 x 90

Ամենակեղտոտ փողը. Բակտերիաները ո՞ր թղթադրամներով են ավելի հեշտ փոխանցվում

Բակտերիաները ո՞ր երկրի թղթադրամներով են ավելի հեշտ փոխանցվում: Այս հարցի պատասխանը որոշել են գտնել Թուրքիայից, Նիդեռլանդներից և Գերմանիայից գիտնականները:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նրանք հետազոտություն են կատարել և պարզել, որ ամենակեղտոտ արժույթը ռումինական լեյն է: Ռումինիայի արժույթը առաջին տեղն է գրավել պոլիմերների պատճառով ամենակեղտոտ փողերի վարկանիշում. պոլիմերներն օգտագործվում են թղթադրամների թարմության երկարատևությունն ապահովելու, ինչպես նաև կեղծումների դեմ պայքարելու համար:

Հետազոտության համաձայն՝ բակտերիաները հաճույքով են մնում նաև ամերիկյան և կանադական դոլարների վրա, ինչպես նաև հնդկական ռուփիի:

Գիտնականների խումբն այս հայտնագործության համար արժանացել է Շնոբելյան (Ig Nobel Prize) տնտեսության մրցանակի: Պարգևների հանձնման 29-րդ արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին Հարվարդի համալսարանում:

Հետազոտության հեղինակները որպես կատակային դրամական պարգևատրում ստացել են մեկ անվանական արժեքով 10 տրլն զիմբաբվեական դոլար: Թղթադրամի թողարկման պահին դրա շուկայական արժեքը կազմում էր մոտ 40 ամերիկյան ցենտ:

med.news.am