Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին տեղափոխել են հիվանդանոց։ Super պարբերականը հայտնում է, որ բժիշկները նրա մոտ գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել։ Տեղեկություններ կան, որ Անաստասիան ծայրահեղ ծանր վիճակում է։
Mash-ի տվյալների համաձայն` դերասանուհին ավելի քան երկու շաբաթ առաջ է հիվանդանոց տեղափոխվել։ Այսօր նրա վիճակը վատացել է, ուղեղի այտուց է սկսվել։
Ըստ ԶԼՄ-ների` ընտանիքի անդամները դերասանուհու սարսափելի ախտորոշման մասին իմացել է նախորդ տարի` դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Զավորոտնյուկն ու ամուսինը` Պյոտր Չերնիշևը, միայն գարնանն էին հանրությանը հայտնել դստեր մասին։ Ենթադրվում է, որ ուռուցքի պատճառ կարող է լինել արտամարմնային բեղմնավորումը։
Տեղեկություններ կան, որ դերասանուհին Եվրոպայում է բուժում ստացել։
Վերջերս «Իմ հրանալի դայակի» աստղը չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չէր ավագ դստեր խանութի բացմանը։
Անաստասիայի տնօրեն Մարինա Պոտապովան հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել այս թեման։ Նա Super-ին ասել է. «Դուք գիտեք` ինչ կպատասխանեմ»։
Շատերն արդեն նրա դեպքը համեմատում են Ժաննա Ֆրիսկեի հետ, որը մահացավ գլիոբլաստոմայի պատճառով։
Չորս տարի առաջ քաղցկեղի զոհ է դարձել Անաստասիայի հայրը։