Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն ու ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովն ամուսնացել են, բայց արել են դա անսովոր գոթական ոճով. թեև հարսի զգեստից դա չի երևում։
https://www.instagram.com/p/B2WWNXRg1gT/?utm_source=ig_embed
Զույգը սև դիակառքով է Գրիբոեդովսկի ՔԿԱԳ (զագս) գնացել: Դիակառքը զարդարված է եղել կարմիր ծաղիկներով։
Մեքենայի վրա գրված է եղել՝ «Մինչև մահը չբաժանի մեզ»։
Սոբչակն ու Բոգոմոլովը դանդաղ դուրս են եկել մեքենայից ու առանց շտապելու գնացել պսակադրության արարողությանը։
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով` արարողությունը անց է կացվելու «Պետրովսկի պասաժ» առևտրի համալիրում։ Արարողությունը գոթական ոճով է լինելու. սև սպասք, կարմիր սփռոցներ և այլ տարրեր։ Ընդհանուր առմամբ, ԶԼՄ–ների տվյալներով, արարողությունը 16 միլիոն ռուբլի է արժեցել։
Սոբչակն արդեն հասցրել է ցույց տալ հարսանեկան զգեստն Instagram-ի իր էջում։ Նա լուսանկար է հրապարակել ու գրել. «Կարծում եմ՝ պատրաստ եմ կյանքիս կարևորագույն օրվան»։
https://www.instagram.com/p/B2V52KQAYHv/?utm_source=ig_embed
https://www.instagram.com/p/B2WpbXOg7MF/?fbclid=IwAR32ROrb8aOP25lAqnPuTO5tuAYnSrd08kmhDm68oCuykUK2C8UCbFgd3Uc