Էստրոգեն հորմոնը պատասխանատու է կնոջ օրգանիզմում մի շարք կարևոր գործառույթների համար: Դրա հավասարակշռությունը չափազանց կարևոր է կնոջ վերարտադրողական առողջության համար: Brainum.ru-ն ներկայացրել է նշաններ, որոնք վկայում են այս հորմոնի բարձր մակարդակի մասին:
- անոմալ դաշտան
- նախադաշտանային համախտանիշ՝ կրծքի այտուցվածություն, տրամադրության անկումներ, գլխացավեր
- ցածր լիբիդո
- քաշի ավելացում
- հոգնածություն
- մազաթափություն
- վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում
- դանդաղ նյութափոխանակություն
- քնի հետ կապված խնդիրներ:
Եթե էստրոգենի մակարդակն օրգանիզմում բարձր է, անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը և հետևել նրա խորհուրդներին: Ուշադրություն դարձրեք նաև հետևյալ հանգամանքներին.
- Օրվա ընթացքում նվազագույնը 2 լիտր ջուր խմեք:
- Հետևեք առողջ սննդակարգի կանոններին՝ շատ բանջարեղեն, միրգ օգտագործեք:
- Սննդակարգում պետք է մեծ քանակով բջջանյութ ներառված լինի:
- Նվազագույնի հասցրեք ալկոհոլի օգտագործումը:
- Օգտագործեք մթերք, որը նպաստում է լյարդի առողջության պահպանմանը՝ բազուկ, բանջարեղեն՝ սոխ, սխտոր, խաչածաղկավորներ՝ բրոկոլի, կաղամբ, ձու:
- Սննդակարգ ներառեք մթերք, որը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը