Տարուց ավելի պատանին անտեսել է ատամնացավը, որի հետևանքով ծնոտում անցք է առաջացել
Advertisement 1000 x 90

Տարուց ավելի պատանին անտեսել է ատամնացավը, որի հետևանքով ծնոտում անցք է առաջացել

Չինաստանի Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքից 15-ամյա պատանին խուսափել է ատամնաբույժներից և տարուց ավելի դիմացել ատամնացավին: Ավելի ուշ պարզվել է, որ ցավի պատճառն ամենևին էլ ատամների հետ կապված խնդիրները չէին, այլ ծնոտում ուռուցքը:

AsiaOne-ը հայտնում է, որ ժամանակի ընթացքում պատանու ատամնացավն այնքան ուժգին էր դարձել, որ ազգականները ստիպված էին նրան հիվանդանոց տանել: Նրան ՀՏ հետազոտություն են կատարել և պարզել, որ նրա ատամները ցավացել են ամելոբլաստոմայի պատճառով՝ բարորակ ուռուցք, որն ախտահարել էր նրա ստորին ծնոտը: Եվ մինչ պատանին ուշացնում էր բժշկի դիմելը, ոսկորի մեջ բազմաթիվ վնասվածքներ են հայտնվել, այդ թվում՝ խոշոր անցք:

Ուռուցքը հեռացնելու և վնասված ծնոտը վերականգնելու համար կատարվել է վիրահատություն: Հիմա պատանին, ում անունը չի հրապարակվում, իրեն լավ է զգում, իսկ նրա ազգականները հույս ունեն, որ նա լիովին կառողջանա:

news.am