Ռեփեր Ջիգանն ու նրա կինը՝ Օքսանա Սամոյլովան մեծ շուքով նշել են հնգամյա դստեր՝ Լեայի ծննդյան օրը։ Ծնողները «Առյուծ արքա» մուլտֆիլմի թեմայով տոն էին կազմակերպել, այդ իսկ պատճառով խնջույքին եղել են նաև վայրի կենդանիներ։ Լեայի տարեդարձին եղել է մեծ օձ, ինչպես նաև կենդանի առյուծ, որին հոբելյարը հիացմունքով շոյել է։
Տոնին եղել են նաև հսկայական տիկնիկներ։ Եթե միայն խաղալիքներով ամեն ինչ եզրափակվեր, ապա օգտատերերը կհիանային նման խնջույքով։ Սակայն Օքսանայի Instagram-ի Stories բաժնում հայտնվել է նաև կենդանի կորյունի մասնակցության հոլովակ։
Սամոյլովայի հետևորդները հիասթափվել են, որ ինքն ու ամուսինը թույլ են տվել դստերը խաղալ վայրի կենդանու հետ։ «Ամեն ինչ հիանալի էր։ Հարկավոր չէր կորյունին քարշ տալ այնտեղ։ Ձեր երեխայի համար տոն է, իսկ կորյունի համար՝ տանջանք», – դժգոհել են օգտատերերը։