«Գահերի խաղը» միանգամից տասը պարգև Է ստացել «Էմմի»-ի մրցանակաբաշխությանը
Advertisement 1000 x 90

«Գահերի խաղը» միանգամից տասը պարգև Է ստացել «Էմմի»-ի մրցանակաբաշխությանը

Համաշխարհային ճանաչում ստացած «Գահերի խաղը» սերիալը, որի ութերորդ եթերաշրջանն ավարտվել Է 2019 թվականին, «Էմմի» մրցանակի հաղթող Է դարձել Creative Arts կատեգորիայում՝ շահելով միանգամից տասը պարգև: Այդ մասին հայտնել Է ABC News-ը:

Ի թիվս մյուսների, սերիալն ստացել Է լավագույն դերասանական կազմի, լավագույն վիզուալ Էֆեկտների և լավագույն կոստյումների համար մրցանակները: Ընդ որում՝ սագան անվանակարգվել Էր 32 կետով:

National Geographic-ի արտադրության «Ֆրի-սոլո» մարզական վավերագրական ֆիլմը շահել Է բոլոր այն յոթ պարգևները, որոնց անվանակարգվել Էր: Իսկ «Զարմանալի միսիս Մեյզելը» կատակերգական սերիալը վեց պարգև Է նվաճել իր անվանակարգերում: Ամերիկացի շեֆ-խոհարար, գրող և հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդենը հետմահու պարգև Է ստացել CNN-ի համար արված «Էնթոնի Բուրդեն: Անհայտ մասեր» ծրագրի համար: Պարգևներ են ստացել նաև Queer Eye հեռուստածրագիրը, «Մեր մոլորակը» սերիալը և «Լքելով Նևեռլենդը» կինոնկարը:

«Էմմի» մրցանակի ամենատարեց դափնեկիրը դարձել Է գրող, սցենարիստ և պրոդյուսեր Նորման Լիրը:

Պարգևն ստանալու պահին նա 97 տարեկան Էր: Լիրն արձանիկն ստացել Է որպես ABC հեռուստաալիքով ժամանցային հեռուստածրագրի պրոդյուսեր հանդես գալու համար: Դրանում վերստեղծվել են նրա «Բոլորն ընտանիքում» և «Ջեֆերսոնները» հայտնի սերիալների մի շարք Էպիզոդներ, հաղորդել Life-ը: