
Սերիալային դերասանուհի Տաթևիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերևս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:
Տաթևիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետևորդ-երկրպագուներին ներկայացել է ամառային ու հմայիչ կերպարում։ Տաթևիկը կրում է ճերմակ զգեստ, որի վրա երկնագույն երանգի խաղիկներ են։