
Կողքի քնելը վնասակար է ողնաշարի համար, իսկ փորի վրա քնելը մեծացնում է ներորովայնային ճնշումը, հայտարարել է Ղրիմի առողջապահության նախարարության արտահաստիքային գլխավոր սրտաբան Վալերի Սադովոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մասնագետի խոսքով՝ լավագույն տարբերակը մեջքի վրա քնելն է: Նա հավելել է, որ քնելու համար ամենավտանգավոր դիրքը նստած քնելն է:
«Նստած դիրքը վատ է ազդում սրտի վրա, մեծացնում է ներորովայնային ճնշումը, դրա հետևանքով այտուցներ են առաջանում: Սա հղի է երակների լայնացմամբ և թրոմբոզով»,- ընդգծել է Սադովոյը:
Դրանից բացի, սրտաբանը նշել է ցերեկը քնելու օգուտի մասին: Բժիշկը նշել է, որ նման հանգստի շնորհիվ նվազում է սրտային հիվանդությունների հավանականությունը և առաջանում է առույգության զգացում: Սադովոյը նաև խորհուրդ է տվել ապահովել քնի ժամերի բավարար քանակություն:
«Ութժամյա հանգիստ՝ ահա որն է իսկապես հասանելի և հաձնարարելի»,- եզրափակել է բժիշկը: