Ինչու հերոինային թմրամոլները չեն կարողանում մեկընդմիշտ հրաժարվել թմրանյութերից
Advertisement 1000 x 90

Ինչու հերոինային թմրամոլները չեն կարողանում մեկընդմիշտ հրաժարվել թմրանյութերից

40-60% դեպքերում հերոինային կախվածություն ունեցող մարդիկ բուժումից հետո կրկին թմրանյութ են օգտագործում: Բուֆֆալոյի համալսարանի գիտնականները պարզել են՝ ինչն է նրանց ստիպում կրկին թմրանյութ օգտագործել:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ կրծողների հետ կատարված փորձերը ցույց են տվել, որ հերոինը նվազեցնում է նեյրոնների միացության կետերը՝ սինապսերը պահպանելու եւ ձեւավորելու համար անհրաժեշտ դրեբրինի սպիտակուցի մակարդակը:

Օփիոդային միջոցների օգտագործման ֆոնին գիտնականները նեյրոնային շղթաներում դրեբրինի համակենտրոնացման նվազեցում են գրանցել: Եվ դա հանգեցնում է թմրանյութերի ընդունումը վերսկսելու ցանկությանը:

Մասնագետներն առաջին անգամ ուշադրություն են դարձրել դրեբրինի ցածր համակենտրոնացմանը Այցհեյմերի հիվանդությանը նման հիվանդության հետազոտության ժամանակ: Փորձագետների կարծիքով՝ եթե դրեբրինի մակարդակը նորմայի հասցվի, ապա հնարավոր կլինի զգալիորեն նվազեցնել թմրանյութերի ընդունումը վերսկսելու ռիսկը: Եվ եթե դրեբրինի մակարդակի փոփոխության արդյունավետ միջոց գտնվի, ապա դա կդառնա թմրանյութերից կախվածության առավել արդյունավետ բուժումը:

med.news.am