Instagram-բլոգեր Միքայլա Սարավիան՝ Ֆլորիդայից, պատմել Է, թե ինչպես Է իր երկար լեզուն իրեն օգնում ապրուստ վաստակելու: Աղջկա հետ հարցազրույց Է վարել Ladbible հրատարակությունը:
Սարավիայի լեզուն հասնում Է 16,5 սանտիմետր երկարության, այն դեպքում, երբ մարդու լեզվի միջին երկարությունը հավասար Է 9 սանտիմետրի: Իր Instagram-օգտահաշվում, որին բաժանորդագրված Է 2 միլիոն մարդ, բլոգեր աղջիկը հաճախ զետեղում Է այն բանի լուսակարները, թե ինչպես Է ինքն ինչ-որ բան լիզում կամ թվերք պարում: Յուրաքանչյուր նման փոստի համար Սարավիան 900-ից մինչեւ երեք հազար դոլար Է ստանում: Բացի դրանից, Սարավիան ունի սեփական կայքը եւ KKVSH հավելվածը, որտեղ նա վաճառում Է հագուստ՝ իր լեզվի պատկերով, որը գրանցված Է որպես ապրանքանիշ: Վաճառքում կան մարզաշապիկներ, լիցքավորման սարքեր, հեռախոսների հենակալներ եւ սեքս-խաղալիքներ: 2018 թվականին աղջիկը վաստակել Է շուրջ 50 հազար դոլար, այս տարի նրա եկամուտն արդեն հասնում Է 99,5 հազար դոլարի: Սարավիան հպարտանում Է իր նվաճումներով եւ ցանկանում Է ֆինանսապես օգնել ընտանիքին եւ մերձավորներին: Բլոգեր աղջկա խոստովանությամբ՝ ինքը վաղ՝ վեցերորդ դասարանում Է գիտակցել, որ արտասովոր լեզու ունի: Այս պահին նա բացել Է սեփական ֆոտոստուդիան եւ հորինում Է իր երաժշտությունը: «Ես կցանկանայի՝ մարդիկ հասկանան, որ ես սովորական անձնավորություն եմ»,- իր մասին գրել Է Սարավիան: