Քնելու ամենավտանգավոր դիրքը նստած դիրքն է, կարծում են սրտաբանները: Բանն այն է, որ նստած դիրքում քնելը մեծացնում է ներորովայնային ճնշումը՝ բացասաբար անդրադառնալով սրտի աշխատանքի վրա:
Բացի այդ, այն մարդիկ, որոնք հաճախ են նստած քնում, ունենում են այտուցներ, նրանց մոտ մեծանում է երակների լայնացման եւ թրոմբոզի ռիսկը:
Իսկ ո՞րն է քնելու համար ամենաիդեալական դիրքը: Եկեք համեմատենք:
Կողքի վրա ութ ժամ քնելու արդյունքում միկրոկնճիռներ են հայտնվում պարանոցի եւ կզակի վրա: Կնոջ կուրծքը կորցնում է իր առաձգականությունը, իսկ ողնաշարը նման դիրքով երկար քնելու հետեւանքով կարող է կորանալ:
Որովայնի վրա քնելու ընթացքում ողնաշարը լարված վիճակում է, ինչի հետեւանքով ցավեր են առաջանում ինչպես մեջքի, այնպես էլ պարանոցի հատվածում:
Այսպես ասած, էմբրիոնի դիրքում քնելը նույնպես լավ միտք չէ, հատկապես՝ կանանց համար, քանի որ այդ դիրքով սեղմվում են բոլոր ներքին օրգանները:
Մեջքի վրա քնելն այդքան էլ հարմար եւ պոպուլյար չէ, սակայն հենց այս դիրքով քնելու արդյունքում է, որ օրգանիզմը թուլանում է, կրծքի, դեմքի մկանները չեն լարվում, ողնաշարն ամբողջությամբ հանգստացած վիճակում է: