Ամերիկացի մի խումբ դիետոլոգներ պնդում են, որ նախաճաշին պիցցա ուտելն ավելի առողջարար է, քան եգիպտացորենի փաթիլները:
The Independent-ի հետ զրույցում մասնագետները նշել են.
«Գուցե զարմանաք, բայց պիցցայի մեկ միջին կտորում նույնքան կալորիա կա, որքան կաթով եգիպտացորենի փաթիլների մեկ ափսեում», -նշել է դիետոլոգ Չեսլի Էմերը:
Նրա խոսքով՝ եգիպտացորենի փաթիլները գրեթե չեն պարունակում սպիտակուցներ եւ օգտակար ճարպեր, դրա փոխարեն չափից դուրս շատ շաքար են պարունակում:
«Պիցցայի մեջ ավելի շատ սպիտակուցներ կան, ինչի շնորհիվ առավոտյան կլիցաքավորվեք էներգիայով, բացի այդ՝ այն ավելի շատ ճարպեր է պարունակում եւ ավելի քիչ շաքար »,- նշել է մասնագետը՝ հավելելով, որ մարդիկ սովորաբար հազվադեպ են սահմանափակվում մեկ կտոր պիցցայով, սակայն չափը չանցնելը կարեւոր է:
Դիետոլոգները հավելում են, որ եթե պիցցան պատրաստված է բնական մթերքից, չի պարունակում վնասակար հավելումներ, ապա միայն այդ դեպքում այն կարելի է համարել ավելի առողջարար նախաճաշ: