Շքեղ հարսի զգեստ․ Պաուլինա Անդրեեւան Ֆյոդոր Բոնդարչուկի հետ «գաղտնի» հարսանիքից լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շքեղ հարսի զգեստ․ Պաուլինա Անդրեեւան Ֆյոդոր Բոնդարչուկի հետ «գաղտնի» հարսանիքից լուսանկար է հրապարակել

Օրերս տեղի ունեցած Քսենիա Սոբչակի եւ Կոնստանտին Բոգոմոլովի հարսանիքից հետո եւս մեկն է տեղի ունեցել։ Ամուսնացել են ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկն ու դերասանուհի Պաուլինա Անդրեեւան։ Ճիշտ է, ի տարբերություն Սոբչակի հարսանեկան արարողության, աստղերին հաջողվել է անել անհնարինը՝ արարողությունն անցել է առավելագույն գաղտնի պայմաններում։

Զույգն իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել է Մոսկվայում, իսկ հարսանեկան խնջույքի համար հյուրերին կանչել են հարսնացուի հայրենի քաղաք՝ հոգալով գնացքի եւ հյուրանոցային համարի ծախսերը, գրում է «Комсомолка»-ն։

Նորապսակները խնդրել են ներկաներին զսպել իրենց եւ սոցցանցերում հրապարակումներ չանեն։ Սակայն համացանցում լռությունն առաջին խախտել է հարսնացուն՝ իր Instagram-ում հրապարակելով հարսանեկան զգեստով լուսանկար։

Կադրում Պաուլինան գտնվում է Սանկտ Պետերբուրգի Յուսուպովյան պալատի սրահներից մեկում։ Բաց մարմնագույն երանգի զգեստն ու թափանցիկ քողը Bohemique ապրանքանիշի են։ Ծաղկեփունջը տարբերվում է այն մյուսից, որը ֆլորիստները պատրաստել էին նրա համար եւ հրապարակել էին իրենց էջում։ Սակայն դա միանգամայն հնարավոր է՝ հաշվի առնելով, որ աղբյուրների խոսքերով արարողության օրվա ընթացքում Պաուլինան փոխել է երկու, կամ երեք զգեստ։

style.news.am