Չափից դուրս պարարտ շներ ավելի հաճախ լինում են այն մարդկանց մոտ, որոնք իրենք են տառապում ավելորդ քաշից: Այդ մասին Է վկայում այն հետազոտությունը, որը կատարել են Կոպենհագենի համալսարանի գիտնականները: Հետազոտելով 268 շների՝ նրանք համոզվել են «Ինչպիսին տերն Է, այնպիսին Էլ շունն Է» ասացվածքի իրավացիության հարցում:
«Ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող մարդկանց մոտ գեր շներ հանդիպում են կրկնակի ավելի հաճախ, քան նիհար կամ նորմալ քաշով մարդկանց մոտ»,- ասված Է համալսարանի մամուլի տեղեկագրում: Հետազոտության ղեկավար Շառլոտ Բյոռնվադի խոսքով՝ նորմալ քաշով չորքոտանիների տերերը որպես կանոն շան անուշեղենն օգտագործում են իրենց սաների վարժեցման համար, իսկ ճարպակալմամբ տառապողներն իրենց չորքոտանիներին երես են տաիս հանուն սեփական հաճույքի: Դանիացի գիտնականները նաեւ պարզել են, որ ամորձատումը եռակի մեծացնում Է կենդանիների քաշի չգալի ավելացման հավանականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: