Ձեռքերի ախտահանիչ միջոցները չեն կարող պաշտպանել գրիպից
Advertisement 1000 x 90

Ձեռքերի ախտահանիչ միջոցները չեն կարող պաշտպանել գրիպից

Ձեռքերի համար ախտահանիչ սպիրտ պարունակող միջոցները չեն կարող պաշտպանել սուր ռեսպիրատոր վարակներից և գրիպից: Այս մասին ասվում է Ճապոնիայի Կիոտո պրեֆեկտուրայի բժշկական համալսարանի հետազոտության մեջ, որը հրապարակվել է mSphere-ում:

Հետազոտողները A խմբի գրիպով վարակվածների թաց լորձը քսել են 10 կամավորների մատների ծայրերին, ապա ձեռքերի ախտահանիչ միջոցներ օգտագործել: Պարզվել է, որ սպիրտը չի սպանում գրիպի վիրուսը, եթե այն մնում է մատների վրա 2 րոպե: Լրիվ ախտահանման համար 4 րոպե է պահանջվել:

Այդ նոր հետազոտության արդյունքները հակասում են նախորդ հետազոտություններին, որոնց համաձայն՝ ձեռքերի համար սպիրտ պարունակող միջոցները բավարար արդյունավետ են վիրուսների և բակտերիաների տարածման դեմ:

Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր, միկրոկենսաբան Չառլզ Գերբի խոսքով՝ պատճառն այն է, որ մարդկանց մեծ մասը երկար չի լվանում ձեռքերը՝ միկրոբներից ազատվելու համար, և իրականում ոչ ոք դրա համար երկար ժամանակ չի ծախսում, ընդամենը 11 վայրկյան է պահանջվում:

Հակասական արդյունքների մեկ այլ պատճառ է այն, որ նախորդ հետազոտություններում ախտահանիչ միջոցն օգտագործվել է արդեն չորացած լորձի դեմ: Իսկ նոր հետազոտության մեջ լորձի հենց խիտ կազմությունն է այդքան երկար պաշտպանել վիրուսը:

med.news.am