Մոնիկա Բելուչին հանրության մեջ հայտնվել Է թափանցիկ զգեստով
Advertisement 1000 x 90

Մոնիկա Բելուչին հանրության մեջ հայտնվել Է թափանցիկ զգեստով

54-ամյա իտալացի դերասանուհի եւ մոդել Մոնիկա Բելուչին հանրության մեջ հայտնվել Է բաց կոստյումով: Նրա լուսանկարները հրապարակել են Instagram-ի ֆան-օգտահաշվում:

Հայտնին այցելել Է Dolce & Gabbana իտալական նորաձեւության տան ցուցադրությանը, որը նորաձեւության շաբաթի շրջանակներում անցկացվել Է Միլանում: Նա հագել Էր սպիտակ կոստյում եւ թափանցիկ կտորից կարված սեւ վերնաշապիկ, որի տակից երեւում Էր սեւ կրծկալը՝ նույնպես պատրաստված թափանցիկ գործվածքից: Իր կերպարը Բելուչին լրացրել Էր մազերի նոր կարճ կտրվածքով, արեւային ակնոցով եւ խոշոր օղակներով ոսկե ականջօղերով: