Նա Եղիշե Թադևոսյանն է. հայ գեղանկարչության դասականներից, բնանկարչության ու դիմանկարչության վարպետներից:
Սա «Հանճարը և ամբոխը»-ն է.
Թադևոսյանն, իրեն հատուկ կատարողականությամբ, գունային նրբանկատ բաշխման միջոցով կարողացել է մեզ հասցնել անհատի և ամբոխի փոխհարաբերությունների ամբողջ բարդությունը: Հիմքում անհատն է, անհատ, որին ոչ միայն չեն հասկացել… անհատ, որին նաև չեն հանդուրժել: Մերժված հանճարի կերպարն իր արտաքին նմանությամբ թույլ է տալիս մտածել, որ այն ունի իրական նախատիպ՝ կոմպոզիտոր Բեթհովենը, որի արվեստի երկրպագուն էր Թադևոսյանը:
Եղիշե Թադևոսյան իմպրեսիոնիստ էր, որը կարողանում էր վարպետորեն կիրառել իմպրեսիոնիզմի մեթոդներն ու տված գործիքակազմը ի նպաստ իր գաղափարին: Նկարիչ էր, որը բազմաշնորհ էր, ու հաջողությամբ իր տաղանդն էր ներդնում կերպարվեստի գրեթե բոլոր ոլորտներում՝ ստեղծելով գրաֆիկական, կիրառական արվեստ, բեմանկարչական գործեր, խճանկարներ, մանրաքանդակներ:
Նկարչի ամենավաղ շրջանի էտյուդներն արդեն հուշում են խոր գունազգացողության, ամուր գծանկարի, կատարման բարձր մակարդակի մասին: Թադևոսյանի արվեստը առավելապես մարդու մասին է, ինչն էլ վկայում են մեծաքանակ հաջողված դիմանկարները։
Ավելի մանրամասն՝ vnews.am