Կրծկալը յուրքանչյուր աղջկա կյանքի անբաժան մասն է: Ուստի որոշ հնարքների տիրապետելը շատ կարևոր է:
Ձեզ ենք ներկայացնում կրծկալների 8 գաղտնի հնարքներ, որոնց մասին գիտեն շատ քիչ աղջիկներ:
1. Որպեսզի կրծկալը ցած չսահի
Հաճախ առանց ուսակապի կրծկալները ցած են սահում: Այդ խնդրից խուսափելու համար ամրացրեք ուսակապը կրծկալի հետևի կողմից, կրծքի տակով անցկացրեք այն և ամրացրեք կրծկալի հետևից՝ մյուս կողմից: Այս կերպ այն ամուր կմանա իր տեղում և չի սահի:
2. Իդեալական push up-ի գաղտնիքը
Սա հիանալի հնարք է ֆոտոսեսիաների կամ էլ երեկույթների հաճախելու համար: Ամրացրեք կպչուն բաժակիկները ոչ թե հորիզոնական դիրքով, այլ կոքից և տակից, այսպիսով կառաջանա push up էֆեկտ:
3. Եթե ուսակապերը քերում են մաշկը
Օգտագործեք հատուկ սիլիկոնի բարձիկներ, որոնք ամրանում են ուսակապին և թույլ չեն տալիս, որ այն քերի մաշկը: Իսկ առհասարակ, եթե ուսակապերը սկսում են հարել, սա նշանակում է, որ կրծկալի շրջագծի հատվածը թուլացել է և ողջ ծանրությունը ընկնում է ուսակապերին:
4. Ինչպես առանց ուսակապերի զգեստն ավելի հարմարավետ դարձնել
Առանց ուսակապերի զգեստի համար կրծկալ ընտրելը հեշտ գործ չէ, հատկապես, եթե զգեստի մեջքն էլ է բաց: Նման դեպքերում հիանալի տարբերակ է կտրել կրծկալի դիմացի հատվածը և ամրացնել զգեստին:
Ամբողջությամբ՝ blognews.am