Էդգար Բաղդասարյանի ֆիլմը կներկայացվի «Օսկար»-ի
Advertisement 1000 x 90

Էդգար Բաղդասարյանի ֆիլմը կներկայացվի «Օսկար»-ի

2020 թվականի փետրվարի 9-ին կայանալու է «Օսկարի» 92-րդ մրցանակաբաշխությունը, եւ Ազգային կինոակադեմիայի անդամների քվեարկության արդյունքների հիման վրա որոշվել է «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում Հայաստանից ներկայացնել ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը:

Բաղդասարյանը, ով նաեւ ֆիլմի սցենարի հեղինակն է, ֆիլմում ներկայացնում է իրարից տարբեր երեք պատմություն, որոնք բոլորը տեղի են ունենում ճանապարհին, բայց տարբեր ժամանակաշրջաններում։ «Էրկեն կիշեր» ֆիլմը «Անահիտ» ազգային մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել Է «Տարվա լավագույն կինոնկար», ինչպես նաեւ արժանացել մրցանակների եւս 5 անվանակարգում՝ «Լավագույն ձայնային ռեժիսոր», «Լավագույն նկարիչ», «Լավագույն սցենարիստ», «Լավագույն օպերատոր», «Լավագույն ռեժիսոր»: